«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Իկարդիի հետ

«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Իկարդիի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Ինտերը» մինչև տրանսֆերային ամառային պատուհանի փակումը նախատեսում է հարձակվող Նաուրո Իկարդիին վարձակալության հանձնել:

Ընդ որում միլանցիները սկզբում պատրաստվում են երկարաձգել 26-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը մեկ տարով, քանի որ 2021 թվականի հունիսին Իկարդին կարող է ազատ գործակալ դառնալ:

«Ինտերի» ղեկավարությունն արդեն անցկացրել է համապատասխան բանակցություններ Իկարդիի գործակալ և կին Վանդա Նարոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում