ԵԼ նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստը

ԵԼ նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չելսիի» կազմում ԵԼ 2018/19 խաղարկության հաղթող Էդեն Ազարը ճանաչվեց ԵԼ նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն մրցանակի հաղթողի անունը հայտարարեց Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանության մեկնարկից առաջ:

Էդեն Ազարի հետ մրցանակին հավակնում էին նաև Օլիվիե Ժիրուն և Լուկա Յովիչը: Բելգիացի Ազարը լավագույնն էր ճանաչվել նաև «Արսենալի» հետ եզրափակիչ խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում