Հայաստան-Իտալիա. Տոմսերը գրեթե սպառվել են

Հայաստան-Իտալիա. Տոմսերը գրեթե սպառվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերի գերակշիռ մասը արդեն իսկ վաճառվել է:

Շուրջ 11,000 երկրպագու արդեն գնել են հանդիպման տոմսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Վաճառքում մնացել է ընդամենը 3500 տոմս, որոնք կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից:

Հիշեցնենք, որ վաճառքում է նաև Հայաստան – Բոսիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում