Հուսով եմ՝ «Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում

Հուսով եմ՝ «Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար թուրինցիների կազմում հաղթել Չեմպիոնների Լիգայում:

«Հուսով եմ՝ այս անգամ կհաղթի «Յուվենտուսը», այս մրցաշարում հաղթելը յուրահատուկ բարդ է: Ոչ միշտ է հաղթում առաջատարը: Հուսով եմ՝ այս տարին կդառնա մերը», – ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Խմբային փուլում «Յուվենտուսը» խաղալու է Մադրիդի «Աթլետիկոյի», Լևերկուզենի «Բայերի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում