Փյունիկը հաղթանակ տարավ Երևանի նկատմամբ

Փյունիկը հաղթանակ տարավ Երևանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի շրջանակում Երևանի «Փյունիկը» ընդունել էր «Երևանին»։

Առաջին կեսում արդեն Ալեքսանդր Տարխանովի թիմը որոշեց հանդիպման ելքը։ 9-րդ րոպեին Դենիս Մահմուդովը տուգանային հարվածով առաջ մղեց «Փյունիկին»։ 21-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը։

Խաղակեսի վերջում «Փյունիկը» ևս երկու գոլ խփեց։ Նախ Դենիս Մահմուդովը 42-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ խաղակեսի ավելացված ժամանակ հյուրերի պաշտպաններից մեկը գնդակը ուղարկեց սեփական դարպասը։

Երկրորդ կեսում դարպասի հյուրերը կարողացան մեկ գնդակ ուղարկել Դրագոյևիչի պաշտպանած դարպասը։

Այսպիսով, Ալեքսանդր Տարխանովի թիմը երկրորդ հաղթանակն է տանում ու վաստակում 6 միավոր։ «Երևանը» դեռևս միավոր չի վաստակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում