Մանչինին հրապարակել է Հայաստանի հետ խաղում Իտալիայի հավաքականի հայտացուցակը

Մանչինին հրապարակել է Հայաստանի հետ խաղում Իտալիայի հավաքականի հայտացուցակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հետ առաջիկա խաղերի հայտացուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանչինին հայտացուցակը հրապարակել է «Ինսթագրամ»-ի իր էջում:

Հայտացուցակում ներկայացված է դարպասապահ Դոնարուման, պաշտպաններ Բոնուչին, Կյելինին, կիսապաշտպան Վերատին, հարձակվողներ Ինսինյոն, Էլ Շարավին և մի շարք այլ առաջատար ֆուտբոլիստներ:

Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում