Միսակ Գաբրիելյան. Լողորդ Արթուր Բարսեղյանը աննախադեպ արդյունք է գրանցել

Միսակ Գաբրիելյան. Լողորդ Արթուր Բարսեղյանը աննախադեպ արդյունք է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Oգոստոսի 20-25 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է լողի պատանիների աշխարհի առաջնությունը։

Լողի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է պատանիների աշխարհի առաջնությունը:

«Մասնակցել ենք 6 մարզիկով՝ Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, Էդուրադ Ճաղարյան, Միխայիլ Շահնազարյան և Լևոն Խաչատրյան։ Բոլորն էլ հաջող են լողացել, իսկ Արթուրը առավել ևս։ Նա 100 մետր ազատ ոճում 0.49.96 արդյունքով, որը Հայաստանի ռեկորդ է 6-րդ տեղով մտավ եզրափակիչ։ Այնտեղ ցույց տվեց 0.50.03 արդյունքը և գրավեց 7-րդ հորիզոնականը։ Արթուրի կիսաեզրափակչի արդյունքը Տոկիո 2020-ի համար Բ կարգի վարկանիշ է ապահովում, բայց մեր նպատակն է, որ նա Ա կարգի վարկանիշ ունենա։ Ի դեպ նշեմ, որ մինչև այս հայ լողորդներից ոչ մեկ այդպիսի արդյունք չի գրանցել։ 50 մետր ազատ ոճում Արթուրը լողաց 0.22.72 և 4-րդ տեղով մասնակցեց կիասեզրափակչին, որտեղ ցույց տվեց 0.22.82 արդյունքը և դուրս չեկավ եզրափակիչ։ Հայաստանի ռեկորդ սահմանեց Նինա Կիրակոսյանը 100 մետր թիկալողում ցույց տալով 1.07.00 արդյունքը։ Հայաստանի ռեկորդներ սահմանեցին նաև 4X100 համարլիր փոխանցումալողի միքսում (Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան,Արթուր Բարսեղյան,Էդուրադ Ճաղարյան)՝ ցույց տալով 4.18.59 արդյունքը և 4X100 մետր ազատ ոճի միքսում 3.46.96 արդյունքը»,- խոսքը եզրափակել է Միսակ Գաբրիելյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում