«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Արաս Օզբիլիզի հետ

«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Արաս Օզբիլիզի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի կայքէջից:

«Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում