Մխիթարյանը մոտ է Ռոմա տեղափոխությանը. Աղբյուր

Մխիթարյանը մոտ է Ռոմա տեղափոխությանը. Աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Իտալիայում:

Իտալացի լրագրողներ Ջանլուկա Դի Մարցիոն և Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում են, որ հայ ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով կտեղափոխվի «Ռոմա»՝ հետագա գնման հնարավորությամբ:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում