Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999 թվականից էր գլխավորում Հայաստանի հավաքականը:

Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական էր տվել:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում