USD
EUR
RUB

Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի գերմանացի Դանիել Զիբերտը

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Մրցավարի օգնականներն են Յան Զայդելը և Մարկուս Հեքերը։ 4-րդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան)»,- նշում է ֆեդերացիան:

Հայաստան-Իտալիա խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 5-ին, սկիզբը՝ ժամը 20։00-ին։

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Իտալիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի ընտրանու հայտացուցակը.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Արման Մելիքսեթյան, «Նոա»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելլին:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին օգոստոսի 30-ին ևս ներկայացրել է Հայաստանի հավաքականի հետ խաղում Իտալիայի ընտրանու հայտացուցակը: Հայտացուցակում ներառված է դարպասապահ Դոնարուման, պաշտպաններ Բոնուչին, Կյելինին, կիսապաշտպան Վերատին, հարձակվողներ Ինսինյոն, Էլ Շարավին և մի շարք այլ առաջատար ֆուտբոլիստներ:

 

Լրահոս
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը «Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում Անգլիական ակումբն ամենածախսողն է ֆուտբոլի պատմության մեջ Ռաֆայել Նադալը 19-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» հաղթող Հայաստանի հավաքականն ու երկրպագուները տոնել են հաղթանակը (լուսանկարներ) Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն Հայաստան - Բոսնիա. Հենրիխ Մխիթարյանը բացում է հաշիվը Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար Մարկոս Ռոխոն ձմռանը կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից Սամուել Էտո'Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին
website by Sargssyan