ՖԻՖԱ-ն հայտնել է Տարվա մարզիչ անվանակարգի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն հայտնել է Տարվա մարզիչ անվանակարգի հավակնորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգում հաղթելու համար կպայքարեն Իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») ու արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»): «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:

«ՖԻՖԱ-ի Տարվա մարզիչ»-ը ֆուտբոլային մրցանակ է, որը հանձնվում է 2010 թվականից: Մրցանակը ստանում է այն մարզիչը, որը, ՖԻՖԱ-ի կարծիքով, լավագույնն է եղել նախորդ մրցաշրջանում: Լավագույնի ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում