Հայտնի են ՖԻՖԱ-ի վարկածով Տարվա խաղացողի թեկնածուների անունները

Հայտնի են ՖԻՖԱ-ի վարկածով Տարվա խաղացողի թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի վարկածով՝ Տարվա խաղացող անվանակարգում հաղթելու համար կպայքարեն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լինոել Մեսսին ու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» կոչումը ամեն տարի տեղի ունեցող մրցանակաբաշխություն է, որն առաջին անգամ կայացել է 1991 թվականին: «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» մրցանակը ստեղծվել է «ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» ու «Ոսկե գնդակ (Fance Football)» մրցանակների միավորումից: 2016 թվականից ՖԻՖԱ-ն ու ֆրանսիական պարբերականը դադարեցրին համագործակցությունն ու նորից սկսեցին մրցանակներն առանձին շնորհել:

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում