Արսենալը հաջողություն է մաղթել Մխիթարյանին

Արսենալը հաջողություն է մաղթել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալական հիմունքներով մեկ տարով հանդես կգա իտալական «Ռոմայի» կազմում։

«Զինագործները» իրենց պաշտոնական կայքում հաջողություն են մաղթել հայազգի 30-ամյա ֆուտբոլիստին․

«Մենք՝ բոլորս, «Արսենալում» լավագույնն ենք մաղթում Միկիին «Ռոմայի» հետ գալիք մրցաշրջանում»,-գրված է հայտարարության մեջ։

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հյուսիսլոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 59 խաղերում Միկին 9 գոլի հեղինակ էր դարձել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում