Ռոբերտո Մանչինին Հայաստանի հավաքականին հեշտ մրցակից չի համարում

Ռոբերտո Մանչինին Հայաստանի հավաքականին հեշտ մրցակից չի համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հայաստանի ընտրանուն հեշտ մրցակից չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն:

«Հայաստանն ու Ֆինլանդիան չեն կարող հեշտ մրցակիցներ համարվել, որովհետև նրանց ֆուտբոլիստներն արդեն մի քանի ամիս շարունակ հանդիպումներ են անցկացնում, և պատրաստ են 100%-ով, այն դեպքում, երբ մենք՝ ավելի քիչ»,- նշել է մարզիչը:

Ռոբերտո Մանչինին անդրադարձել է նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր տարբեր պատճառներով չեն խաղա Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հետ առաջիկա հանդիպմանը: Սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականին վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել Կյելինին, Ինսինյեն ու Դե Շիլիոն:

Հայաստան-Իտալիա խաղը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 5-ին, սկիզբը՝ ժամը 20։00-ին։

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Իտալիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի ընտրանու հայտացուցակը.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով, «Ուրարտու»

Արման Մելիքսեթյան, «Նոա»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)։

Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելին:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին օգոստոսի 30-ին ևս ներկայացրել է Հայաստանի հավաքականի հետ խաղում Իտալիայի ընտրանու հայտացուցակը: Հայտացուցակում ներառված են դարպասապահ Դոնարուման, պաշտպան Բոնուչին, կիսապաշտպան Վերատին, հարձակվող Էլ Շարավին և մի շարք այլ առաջատար ֆուտբոլիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում