Հենրիխ Մխիթարյան. Հույս ունենք լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ

Հենրիխ Մխիթարյան. Հույս ունենք լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին»,– ՀՖՖTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը սեպտեմբերի 3-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»։

Նա նշել է, որ խոսելով ակումբի ղեկավարների հետ, հասկացել է, որ թիմի առջև մեծ նպատակներ են դրված՝ ավարտել Չեմպիոնների լիգայի զոնայում, կարողանալ պայքարել Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու, Իտալիայի գավաթի համար։

«Փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ ակումբին»,– ասել է Մխիթարյանը։

Խոսելով վաղվա խաղի՝ Հայաստան Իտալիայի խաղի մասին, Հ. Մխիթարյանը նշել է. «Տեղյակ եմ, որ բոլոր տոմսերը սպառվել են, շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր կլինեն խաղադաշտում։ Հույս ունենք լավ հանդես գալ, լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ, հեշտ խաղ չի լինելու։

Ինչ վերաբերում է Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղին, ապա հույս ունեմ, որ նաև այդ խաղում լավ արդյունքի կհասնենք, բոլորին կկարողանանք պացուցել, որ դեռ հնարավարություններ ունենք դուրս գալու Եվրո»։

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում