Ռոնալդուն կտակ է կազմել

Ռոնալդուն կտակ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կազմել է կտակ իր վաղաժամ մահվան դեպքում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրա կարողության հիմնական հավակնորդը ընտրյալն է՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

Փաստաթուղթն ունի մի քանի յուրահատկություն։ Չնայած նրան, որ Ռոնալդուի ամբողջ կարողությունը կստանա Ջորջինան, այն կտնօրինի ֆուտբոլիստի մայրը։

Ներկա պահին Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 300 միլիոն եվրո։ Իր ընտրյալի հետ պորտուգալացին ամուսնացել է 2018 թ. նոյեմբերին։ Ավելի վաղ նրանք աղջիկ երեխա էին ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում