Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: 92 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:

1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը:

ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ հայկական թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը եւ այլք:

Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):

Հետևեք մեզ նաև Telegram-ում