«Երևան»-ը մեկ տարվա պայմանագիր է կնքել սենեգալցի ֆուտբոլիստի հետ

«Երևան»-ը մեկ տարվա պայմանագիր է կնքել սենեգալցի ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պապա Դեմբա Դիեյեի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պապա Դեմբա Դիեյեն միացել է մեր թիմին մեկ տարվա ժամկետով: Սենեգալցի երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ում, որի կազմում անց է կացրել 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ»,- նշում է «Երևան»-ի մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում