Հայաստանի ու Իտալիայի հավաքականների մարզումը՝ այսօրվա խաղից առաջ

Հայաստանի ու Իտալիայի հավաքականների մարզումը՝ այսօրվա խաղից առաջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆուտբոլասերները մեծ համբերությամբ սպասում են երեկոյին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Իտալիայի հավաքականին։ Խաղը կմեկնարկի 20։00-ին։

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ․ մրցավարի օգնականներ՝ Յան Զայդել, Մարկուս Հեքեր։ 4-րդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան)։

Իտալիայի հավաքականը Երևան է ժամանել երեկ, ֆուտբոլիստները մարզում են անցկացրել, գլխավոր մարզիչն էլ հանդես է եկել նախախաղային ասուլիսով։

«Ես հիշում եմ, Հայաստանի հավաքականի հետ երկու ծանր խաղ ենք ունեցել։ Մասնավորապես Երևանում մենք կարողացանք հաղթանակ կորզել վերջին 15 րոպեում, այն էլ 11 մետրանոց իրացրեցինք։ Շատ դժվար խաղ ստացվեց Նեապոլում, որտեղ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Հայաստանի ներկա հավաքականը շատ լավ խաղ անցկացրեց Հունաստանի հետ։ Ես վստահ եմ, որ մեր դեմ խաղում ավելի ուժեղ կլինեն, մենք պետք է լինենք շատ ուշադիր և կազմակերպված խաղանք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

ՀՖՖ-ն լուսանկարներ է հրապարակել հավաքականների մարզումների ընթացքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում