Գյուլբուդաղյանց. Դե գիտեք, Կամո մարտիկ է, մինչև վերջ պայքարում է

Գյուլբուդաղյանց. Դե գիտեք, Կամո մարտիկ է, մինչև վերջ պայքարում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Առաջին քսան րոպեն լավ խաղացինք, պրեսինգ արեցինք, հետո Իտալիան ամբողջովին սկսեց գրոհել, ճնշել, դրա համար գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղակեսի մի 25 րոպեն էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց։ Բայց պարտվեցինք»,- ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղային մամուլի ասուլիսում։

Նա նշեց, հանդերձարանում շնորհակալություն է հայտնել հավաքականի ֆուտբոլիստներին։

Մրցավարների մասին հարցը մարզիչն անպատասխան թողեց։

Լրագրողները հետաքրքրվեցին, էմոցիոնալ խաղ էր, նաև բախում եղավ, ինչո՞վ էր պայմանավորված։ Մարզիչը նկատեց. «Ֆուբոլն էմոցիոնալ խաղ է, ես չէի ասի, որ շատ բուռն էր, մի էպիզոդ եղավ՝ կապված այդ ընդհարման հետ, բայց խաղը նորմալ էր, երկու թիմերն էլ ուզում էին հաղթել»։

Լրագրողները նկատեցին՝ Կամո Հովհաննիսյանը շատ էր առաջ գնում, բայց վերջում կարծես հոգնել էր, չկա՞ր պլանավորած փոփոխություն։ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց, հարցրել են Հովհաննիսյանին, դեմ է եղել իրեն փոխելուն։

«Դե գիտեք, Կամո մարտիկ է, մինչև վերջ պայքարում է։ Կամոն դեռ ուժ ուներ, վերջում էլ ցույց տվեց, որ կարող է պայքարել»,- ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Իտալիա ընտրական հանդիպմանը հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով:

1-0` Ալեքսանդր Կարապետյան, 11
1-1` Անդրեա Բելոտի, 28
1-2` Լորենցո Պելեգրինի, 77
1-3` Անդրեա Բելոտի, 80

Զգուշացումներ` Գևորգ Ղազարյան, 26, Ալեքսանդր Կարապետյան, 27, 45+1, Տիգրան Բարսեղյան, 48 – Մարկո Վերատի, 26, Նիկոլո Բարելա, 59

Հեռացում` Ալեքսանդր Կարապետյան, 45+1

Հայաստանի հավաքական`

16. Արամ Հայրապետյան, 2. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 5. Արտակ Գրիգորյան (21. Ռումյան Հովսեփյան, 57), 6. Կառլեն Մկրտչյան, 10. Գևորգ Ղազարյան (9. Էդգար Բաբայան, 82), 11. Տիգրան Բարսեղյան (22. Սարգիս Ադամյան, 57), 13. Կամո Հովհաննիսյան, 18. Հենրիխ Մխիթարյան (ա), 19. Հովհաննես Համբարձումյան, 20. Ալեքսանդր Կարապետյան

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 12. Անատոլի Այվազով, 4. Տարոն Ոսկանյան, 7. Պետրոս Ավետիսյան, 8. Էրիկ Վարդանյան, 14. Արման Հովհաննիսյան, 17. Արտակ Եդիգարյան, 23. Արթուր Միրանյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց

Իտալիայի հավաքական`

21. Ջանլուիջի Դոնարումա, 4. Էմերսոն, 6. Մարկո Վերատի, 8. Ժորժինյո, 9. Անդրեա Բելոտի, 10. Ֆեդերիկո Բերնարդեսկի (15. Կևին Լազանյա,, 83), 13. Ալեսիո Ռոմանյոլի, 14. Ֆեդերիկո Կյեզա (7. Լորենցո Պելեգրինի, 61), 16. Ալեսանդրո Ֆլորենցի, 18. Նիկոլո Բարելա (12. Ստեֆանո Սենսի, 69), 19. Լեոնարդո Բոնուչի (ա)

Պահեստայիններ` 1. Սալվատորե Սիրիգու, 20. Պյերլուիջի Գոլինի, 2. Սանդրո Տոնալի, 3. Ֆրանչեսկո Աչերբի, 5. Արմանդո Իցո, 11. Լուկա Պելեգրինի, 17. Չիրո Իմոբիլե, 22. Ստեֆան Էլ Շարավի, 23. Ջանլուկա Մանչինի

Գլխավոր մարզիչ` Ռոբերտո Մանչինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում