Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է եվրոպական ֆուտբոլային հանդիպման տեսուչ

Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է եվրոպական ֆուտբոլային հանդիպման տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության Ֆինլանդիա-Հյուսիսային Իռլանդիա հանդիպման տեսուչ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է սեպտեմբերի 10-ին՝ Ֆինլանդիայի Օուլու քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության Ֆինլանդիա-Հյուսիսային Իռլանդիա հանդիպման տեսուչ»,- հայտնում է ֆեդերացիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում