Քնարիկ Աբելյանը` կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ

Քնարիկ Աբելյանը` կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Աբելյանը նշանակվել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Սեպտեմբերի 9-17-ը Լիտվայում կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի մրցաշարը՝ Լիտվայի, Հունաստանի, Իռլանդիայի և Ալբանիայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Աբելյանը»,- հայտնում է ֆեդերացիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում