Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել է Լեհաստանին

Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել է Լեհաստանին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի և Լեհաստանի Մ-19 հավաքականների ընկերական հանդիպումը: Լեհաստանի ընտրանին հաղթել է 2:0 հաշվով: Ինչպես տեղեկացավ ՀՖՖ-ի կայքից, 18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խավյեր Հիժեկ, իսկ 75-րդ րոպեին Միխալ Կարբովնիկ:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 15. Կարեն Մուրադյան, 5. Պետրոս Մանուկյան (3. Արտակ Ասատրյան, 85), 13. Վոլոդյա Սամսոնյան, 10. Սերգեյ Մկրտչյան, 6. Նարեկ Աղասարյան (8. Միշա Միրզոյան, 88), 17. Նարեկ Ալավերդյան (20. Արման Քիշմիրյան, 77), 7. Ժիրայր Շաղոյան (22. Արսեն Գալստյան, 60), 9. Գևորգ Տարախչյան (11. Նարեկ Գրիգորյան, 55), 19. Ռադիկ Սարգսյան (18. Մամիկոն Դերմենջյան, 68) Պահեստայիններ՝ 12. Արմեն Ներսիսյան, 1. Լևոն Կարապետյան, 16. Հայկ Ղևոնդյան, 2. Վրեժ Մարտիրոսյան, 14. Արշակ Պողոսյան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում