Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությամբ է մեկնարկել

Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությամբ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Իռլանդիային: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց անգլիական «Տոտենհեմի» 17-ամյա հարձակվող Թրոյ Փարոտը:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ Ռեյկյավիկում հյուրընկալվելով Իսլանդիային: Նույն խմբում են ընդգրկված նաեւ Իտալիայի, Շվեդիայի եւ Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում