Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Երևան

Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նպատակով ժամանեց Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին, ժամը 17-00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում