Սամուել Էտո’Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին

Սամուել Էտո’Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերունի հավաքականի և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կամերունցի հարձակվողն այս մասին լուսանկար է հրապարակել «Ինսթագրամ»-ի իր էջում:

«Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին»,– գրել է Էտո՝Օ-ն:

38-ամյա հարձակվողը խաղացել է «Ռեալ»-ում, «Մալյորկա»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Անժի»-ում, «Չելսի»-ում, «Էվերթոն»-ում, «Սամպդորիա»-ում, «Անթալյասպոր»-ում և «Կոնյասպոր»-ում: Կամերունցու կարիերայի վերջին ակումբը «Քաթար»-ն է։

Էտո’Օ-ն երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ դարձել իտալական Ա Սերիայի հաղթող: Սամուելը Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի գույները հարձակվողը պաշտպանել է 1996-2014թթ.: Նա չորս անգամ ճանաչվել է տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (2003, 2004, 2005, 2010): Ազգային թիմի հետ հարձակվողը նվաճել է Աֆրիկայի երկու գավաթ և դարձել Սիդնեյի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի հաղթող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում