Հայաստանի հավաքականն ու երկրպագուները տոնել են հաղթանակը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականն ու երկրպագուները տոնել են հաղթանակը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղից հետո մեր հավաքականի երկրպագուները հենց մարզադաշտում սկսել են տոնել հաղթանակը:

Մեր ազգային հավաքականի հետ հաղթանակը տոնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հայաստանի հավաքականի հանդերձարանից լուսանկարը հրապարակել է ՀՖՖ խորհրդական Զոհրաբ Եգանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Երևանում 4:2 հաշվով հաղթանակ է տարել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ:

«Տպավորությունները բոլորդ տեսաք, բոլորը շատ ուրախ են, ինչպես երկրպագուներն, այնպես էլ մենք: Ուրախալի էր արդյունքը, քանի որ ամեն ինչ արեցինք դրա համար:

Անկեղծ ասած չեմ ցանկանում խոսել Բոսնիայի մասին. այս խաղում արդյունք էր պետք:Արժանի հաղթանակ տարանք, մի քանի անգամ բախտը մեզ ժպտաց, բայց մեծ նվիրում ցույց տվեցինք այս արդյունքի համար»,- ասել է Ղազարյանը:

եղան, բայց կարևորը հաղթանակն է։ Սպասելիքներ ունեինք մեզնից, և դրանք իրականացան։ Խաղի վերջում փոքրիկ վնասվածք ստացա և որոշեցի թիմին հուսախաբ չանել ու փոխարինվեցի։ Եթե ուրիշ խաղ լիներ, ապա կմնայի խաղադաշտում, բայց չէի ուզում ոչ լիարժեք խաղ անցկացնեկ, դրա համար փոփոխություն պահանջեցի», – ասել է Կամո Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում