Ռաֆայել Նադալը 19-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» հաղթող

Ռաֆայել Նադալը 19-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» հաղթող

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ ԱՄՆ թենիսի բաց առաջնության՝ US Open 2019 մրցաշարի հաղթող: Այս մասին գրում է BBC-ն։

Եզրափակչում իսպանացին հաղթանակ տարավ Ռուսաստանի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ։ Հանդիպումը, որը տևեց 4 ժամ 51 րոպե, ավարտվեց հինգ սեթով՝ 7: 5, 6: 3, 5: 7, 4: 6, 6: 4 հաշվով:

Նադալի համար սա 19-րդ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որը նրան դարձրեց պատմության մեջ ամենաշատ տիտղոսակիր թենիսիստներից մեկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում