Անգլիական ակումբն ամենածախսողն է ֆուտբոլի պատմության մեջ

Անգլիական ակումբն ամենածախսողն է ֆուտբոլի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Փորձագետները հաշվել են ակումբների ներդրումները կազմեր ձևավորելիս: Ամենաթանկարժեք թիմը ֆուտբոլի պատմության մեջ անգլիական «Մանչեսթեր Սիթին» է: Լենտա.ռու-ն գրում է, որ CIES Football Observatory-ի զեկույցի համաձայն, ակումբն ավելի քան մեկ միլիարդ եվրո է ծախսել:

2010-19 թվականներին Սիթին տրանսֆերների վրա 1,6 միլիարդ եվրո է ծախսել: Հաջորդիվ գալիս է կատալոնական «Բարսելոնան»՝ 1,5 միլիարդ եվրոյով: Երրորդ տեղում Լոնդոնի «Չելսին» է: Վերջինը 10 տարում 1,4 միլիարդ եվրո է ծախսել:

Ընդ որում 2019 թվականին կազմն ուժեղացնելու համար ամենաշատը ծախսել է Մադրիդի «Աթլետիկոն»՝ 329 միլիոն եվրո: Առավել շահավետ խաղացողներին վաճառել է Մոնակոն: 2010-19 թվականներին թիմն աշխատել է 1,029 միլիարդ եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում