Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարում Սերգեյ Մովսեսյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակել լավագույն եռյակում: Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 8 միավորով բաժանել է 5-17-րդ հորիզոնականները:

Արագ շախմատի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում