Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին

Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես էին լոնդոնիցները թիմ հրավիրում Լիոնել Մեսսիին, սակայն հարձակվողը նախընտրել է մնալ Իսպանիայում:

«Ֆուտբոլում բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքների մասին հետագայում կարող եք ափսոսալ: Նման բանակցություններից էր Մեսսիին հրավիրելը Արսենալ: 2003 թվականին, երբ մենք պայմանագիր ստորագրեցինք Ֆաբրեգասի հետ, մենք նաև շփվում էինք Լեոյի հետ: Այդ ժամանակ «Արսենալը» «Բարսելոնայի» հետ նույն մակարդակի էր, և մենք կարող էինք ստեղծել ուժեղ, խոստումնալից թիմ, երիտասարդ խաղացողներով: Մեզ մոտ կարող էին հայտնվել Մեսսին, Պիկեն, Ֆաբրեգասը, որոնք արդեն այն ժամանակ առնանձնանում էին տաղանդով: Արդյունքում Պիկեն ու Ֆաբրեգասը տեղափոխվեցին Անգլիա, իսկ ահա Մեսսին մնաց Իսպանիայում: Դա ճիշտ է, որ մենք հետաքրքրված էինք նրանով, սակայն հիմա նա անձեռնմխելի խաղացող է»,- matchtv.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում