«Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին

«Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մադրիդյան «Ռեալը» ցանկանում է այս ձմեռ պայմանավորվել «Տոտենհեմի» հետ՝ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին գնելու վերաբերյալ։ soccernews.ru-ի հաղորդմամբ, 27-ամյա խաղացողով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ լրանում է 2020 թվականի ամռանը։ 2020 թվականի հունվարի 1-ին ֆուտբոլիստը կարող է նախնական պայմանագիր կնքել ցանկացած թիմի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրիկսենին ցանկանում են ձեռք բերել նաև «Ինտերն» ու «Մանչեսթր Յունայթեդը»։

27-ամյա Էրիկսենը հանդես է գալիս «Տոտենհեմում» 2013 թվականից։ Լոնդոնյան ակումբում նա անցկացրել է 281 խաղ, խփել է 67 գոլ, 86 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում