Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ

Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: 2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Բագրատ Երիցյանը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում