Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի

Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Շվեդիայում կանգնեցվելու է բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի արձանը։ sport24.ru կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ արձանը կլինի երկրի Ֆուտբոլի ասոցիացիայի նվերը ֆուտբոլիստին։ Այն կբացվի հոկտեմբերին Մալմեում՝ Իբրահիմովիչի հարազատ քաղաքում։

Հուշարձանը կլինի 2,7 մետր, շուրջ 500 կիլոգրամ քաշով։ Քանդակագործն է Պետեր Լինդե։ Ակնկալվում է, որ հուշարձանը տեղադրվելու է տեղի ֆուտբոլային ակումբի հին և նոր մարզադաշտերի արանքում։ Հենց այդ ակումբի կազմում է Իբրահիմովիչը սկսել իր կարիերան։

Կարիեայի ընթացքում նա հանդես է եկել «Այաքսի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի», «ՓՍԺ-ի կազմում, ընդահնուր 400 գոլ է խփել։ Նա նաև հանդես է գալիս Շվեդիայի հավաքականում և ազգային թիմում խաղերի ժամանակ 62 գոլի հեղինակ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում