Շումախերը գիտակից վիճակում է

Շումախերը գիտակից վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն արշավորդ գերմանացի Միխայել Շումախերը գիտակցության է եկել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Le Parisien-ը։

Փարիզի հիվանդանոցներից մեկի բժշկական անձնակազմի անհայտ անդամը վստահեցրել է, որ Շումախերն, իրոք, գտնվում է հենց այդ հոսպիտալում և գիտակցությունը տեղում է։

Հիշեցնենք, որ Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ին նրան հիվանդանոցից տեղափոխել են տուն, որտեղ ստեղծված են նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում