ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան

ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Նշենք, որ ՀԱՕԿ պաշտոնական կայքը մրցատեղիից կլուսաբանի տարվա կարևորագույն առաջնություններից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում