Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դուրս են եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:

Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվել է։ Այնուհետև ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ առաջին պարտիայում, հետո ոչ ոքի է խաղացել երկրորդ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում