«Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը

«Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին է միացել Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 25-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տրակայում», «Չիկագո Ֆայրում», «Վեյլեում», «Գորիցայում», «Ֆակել Վորոնեժում», «Ռուդեսում»:

Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում և Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան թիմերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում