«Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մոհամեդ Սալահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի անցկացրած քվեարկության արդյունքում Սալահն առաջ է անցել Ռոբերտո Ֆիրմինոյից և Սադիո Մանեից:

«Ուրախ եմ այս մրցանակին արժանանալուս, սակայն միշտ էլ ասել եմ, որ ինձ համար առավել կարևոր են հաղթանակները: Նախորդ ամիս մենք շատ հաղթանակներ տոնեցինք և հիմա էլ պետք է նույնությամբ շարունակենք»,-ասել է եգիպտացի ֆուտբոլիստը:

Սալահը նախորդ ամիս «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 6 խաղի` դառնալով 3 գոլի հեղինակ:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում