«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ՖԱ–ն մեկ տարվա պայմանագիր է կնքել դարպասապահ Մաքսիմ Շվագիրևի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 25–ամյա ֆուտբոլիստը Կրասնոդարի «Կուբան»-ի սան է, հանդես է եկել ռուսական ՖՆԼ-ի «Տորպետդո» (Արմավիր) և ՊՖԼ-ի մի շարք ակումբներում։ Մաքսիմ Շվագիրևի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում