Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սեպտեմբերի 10-14 Իսպանիայի Սալոբրենա քաղաքում անցկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Այսօր ամփոփվել են արագ շախմատի առաջնության արդյունքները, ըստ որոնց այս մրցաձևում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը:

Վերջինս 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Ասպետ Թադևոսյանը ներկայացնում է Իսպանիայի Fianchetto Sierra Sur ակումբը: Վերջինս կշարունակի իր մրցելույթները նաև կայծակնային շախմատի հանդիպումներում այսօր և վաղը:

Տեղեկացնենք, որ այս մրցաշարը անցկացվում է ՖԻԴԵ-ի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում