Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից
13/09/2019 17:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վահագն Այվազյանը հանդես էր գալիս «Ուրարտու»-ի կազմում 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետո «Ուրարտուն»ն մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է և ունի 1 միավոր: Առաջատարը 13 միավորով Երևանի «Արարատ» ակումբն է: