ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Նուր-Սոիլթանում ընթացող առաջնության քառորդ եզրափակչում նա 3։3 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուզբեկստանը ներկայացնող Իսլամյոն Բահրամովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 16։7 հաշվով կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած է ըմբշամարտի աշխարհի առաջնությունությունում այսօր պայքարի էին դուրս եկել նաև 55, 72, 82 կգ քաշային ըմբիշնեը։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը սկսեց որակվորման փուլից, որտեղ 3։7 հաշվով զիջեց Շոթա Օգավային՝ Ճապոնիա։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նորամուտը նշեց մեծահասկաների ԱԱ-ում։ Նա պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով՝ ժամանակից շուտ առավելության հասավ Ալեկսա Երսկիի նկատմամբ՝ Սերբիա։ 1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթեց 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում Մալխաս Մաոյանը գոտեմարտեց Եվրոպայի գործող չեմպիոն ռուս Աբույազիդ Մանցիգովի հետ և պարտվեց 0։4 հաշվով։

82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 4։1 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Կալիդին Ասիկիևին, իսկ 1/8 եզրափակչում տուշեով (3։7) պարտվեց ռուս Ադլան Ակիևին, վերջինս պարտվեց իրանցի ըմբիշին։ Մանուկյանը լքեց պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում