Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները

Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։

Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից։ Մրցակիցը կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիան է։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կմրցի բելառուս Հրաբովիկի հետ։

Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակչում հանդես կգա 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նա ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դեռևս պահպաում են բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու շանսերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում