«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին

«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ matchtv.ru-ի հաղորդմամբ, կատալոնական ակումբի ղեկավարությունը միասնական դիրքորոշում չունի բրազիլացուն վերադարձնելու հարցում։ Մի մասը կարծում է, որ ավելի լավ է ակումբն ուշադրություն դարձնի ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվողի՝ Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացու առավելություններից մեկը 27-ամյա Նեյմարի համեմատ կատալոնացիները համարում են Մբապեի տարիքը, որը 2020 թվականին կդառնա 21 տարեկան։

Նեյմարը մտադիր էր ՊՍԺ-ն լքել այս ամառ։ Բրազիլացին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», որտեղից հեռացել էր ֆրանսիական ակումբ 2017 թվականին ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով։ Բայց ՊՍԺ-ն չէր կարողացել պայմանավորվել կատալոնացիների հետ գործարքի պայմանների շուրջ և տրանսֆերը չէր կայացել։

Այս մրցաշրջանում Նեյմարը ՓՍԺ-ի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում