Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իտալական «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց իր նորամուտի խաղը տնային մարզադաշտում: Այս մասին հայտնում է Armsport-ը:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին: Աչքի ընկավ հռոմեացիների կիսապաշտպան Քրիստիանտեն: 8 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն:

22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ստանալով գնդակը, ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը և բացեց իր գոլերի թիվն Իտալիայի առաջնությունում: 10 րոպե անց «Ռոմայի» չորրորդ գոլը խփեց Կլյուվերտը: Հատկանշական են Պելեգրինիի 3 գոլային փոխանցումները:

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան միայն հյուրերը: 53-րդ րոպեին Բերարդին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 19 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում