USD
EUR
RUB

Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։

«Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ իմ հիմնական մրցակիցներին։ Թուրք ըմբիշի հետ գոտեմարտելիս վնասվածք ստացա։ Դրանից հետո անցկացրել եմ ևս երկու գոտեմարտ։ Կիսաեզրափակչում վնասվածքը կրկնվեց և հաջորդ օրը չկարողացա շարունակել մրցելույթս։ Եզրափակիչ գոտեմարտից կես ժամ առաջ դեռ ցանկանում էի գոտեմարտել։ Այնտեղ կային բժիշկներ, որոնք ներարկումներ արեցին, սակայն ցավն ընդհանրապես չթուլացավ։ Եթե ինձ մնար, կմասնակցեի՝ թեկուզ այդ վիճակում։ Մարզիչներս ու բժիշկները որոշեցին, որ չեմ մասնակցելու, քանի որ վտանգ կար, որ վնասվածքն ավելի կխորացնեի։ Իմ առաջին նպատակն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն էր։ Այժմ բուժզննում կանցնեմ, կապաքինվեմ և լիարժեք կնախապատրաստվեմ Տոկիո-2020-ին»,- «Էպիկենտրոնին» ասել է օլիմպիական չեմպիոնը։

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում:

Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:

Լրահոս
Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները ԵԱ. Սևակ Նիկողոսյանը զրո է ստացել Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ Պաշտոնական. հաստատվել է Էլ կլասիկոյի անցկացման օրը Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում չեմպիոնի կոչման է արժանացել Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» ու գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին Գյուլբուդաղյանցը՝ իր հրաժարականի մասին «Նոա»-ն հաղթեց «Երևան»-ին ՀՖՖ ներկայացուցիչը կլինի ՉԼ խաղերից մեկի պատվիրակը Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն Մբապեն հրաժարվել է տարեկան 50 միլիոն աշխատավարձից Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից Գյուլբուդաղյանց. Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորավ Ֆինլանդիան 0:3 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ, լուսանկարներ) Կարեն Գրիգորյանը առաջինն է Պորտուգալիայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է «Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարել է առաջին հաղթանակը Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Ուկրաինայի ընտրանուն Մ21. Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ) Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան Մոուրինյուն մերժել է «Լիոնին» Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ «Ռոմա»-ի հաջորդ խաղին
website by Sargssyan