Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց

Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարը սկսկել է 1/16 եզրափակչից՝ մրցելով Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկայի հետ։

Հայ ըմբիշը շատ վստահ գոտեմարտ անցկացրեց ու 10:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

Կաջոյանը դուրս եկավ ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:

Այսօր ավելի վաղ,125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում 2:3 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիին:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում