Ըմբիշ Վարուժան Կաջոյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում

Ըմբիշ Վարուժան Կաջոյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Վարուժան Կաջոյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 74 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Կաջոյանը մրցեց Ուկրաինայից Վասիլի Միխայլովի հետ ու պարտվեց 4։10 հաշվով:

Կաջոյանը կշարունակի պայքարը, եթե Միխայլովը դուրս գա եզրափակիչ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում